Կլիմայի փոփոխության տեղեկատվական հարթակ
Կլիմայի փոփոխության տեղեկատվական հարթակ
2025թ. հունիսի 23-ին կայացավ «Համայնքի կայունության ամրապնդում էներգա¬արդյունա-վետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-Սիդա Ծրագրի Խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեցին ծրագրով և 2024թ. մայիսից 2025թ. ապրիլ կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Նոյեմբերի 23-ին կայացավ «Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները. «Էներգետիկա» սեկտոր» խորագրով աշխատաժողովը:
02 հոկտեմբերի 2023
ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում շարունակվում են ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի քննարկումները
ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում շարունակվում է ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի ներկայացման և քննարկման աշխատաժողովների շարքը
05 սեպտեմբերի 2023
Քննարկվել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված «Շինարարական կլիմայաբանություն» վերանայված շինարարական նորմերի նախագիծը
Հայաստանում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շինարարական նորմերի վերանայման նախագծի քննարկումը մեկտեղել էր ոլորտային գերատեսչությունների, մասնագիտացված կազմակերպությունների ու ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներին։
01 սեպտեմբերի 2023
Կայացավ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների տարեկան փորձագիտական համաժողովը
Օգոստոսի 28-30 Ժնևում կայացավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների փորձագիտական համաժողովը:
28 օգոստոսի 2023
ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում Երևանը կունենա Կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագիրը (ԿԷԿԳԾ)
Հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում մշակվելիք Երևանի Կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագրի (ԿԷԿԳԾ) մեկնարկային փուլի հանդիպումը:
26 հուլիսի 2023
Ընդունվել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության իրականացման 2023-2026թթ միջոցառումների ծրագիրը
Կառավարության որոշմամբ, լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության N 1886-Լ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման մեջ:
25 հուլիսի 2023
Նախանշվել են ԿՓՇԿ Կողմերի 28-րդ համաժողովի առաջնահերթությունները
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Գործադիր տնօրեն Սայմոն Ստիլը Կլիմայական գործողությունների 7-րդ նախարարական համաժողովին անդրադարձել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմերի 28-րդ համաժողովի (COP28) առաջնահերթություններին:
30 հունիսի 2023
Մեկնարկեց «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի եվ դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի նախապատրաստական փուլը
Այսօր մեկնարկեց «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի եվ դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի նախապատրաստական փուլի մեկնարկային աշխատաժողովը հիբրիդային ձևաչափով։
10 օգոստոսի 2023
Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետ արդիականացման սոցիալական և գենդերային առավելությունների գնահատում. ուսումնասիրություն
Այս ուսումնասիրության հիմնական նպատակն էր՝ գնահատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ազդեցությունը Երևանի շահառու համայնքային մանկապարտեզների համար, որոնց վերակառուցումը, վերանորոգումը և ջերմամեկուսացումն իրականացվել են ծրագրի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ:
26 հուլիսի 2023
ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվություն 1990-2019թթ
1990-2019թթ. համար ՀՀ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի հաշվետվությունը կազմվել է ի կատարումն երկամյա պարբերականությամբ ջերմոցային գազերի գույքագրման հաշվետվողականության պահանջի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում:
05 հուլիսի 2023
Մեկնարկային զեկույց - Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով
Հայերենը շուտով
21 մայիսի 2023
Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգ
«ԵՄ-ն Կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի ներքո Շրջակա միջավայրի Ավստրիայի գործակալությունը (EAA, Umweltbundesamt) մշակել է «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգը», հիմք ընդունելով մի կողմից՝ Եվրամիության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և նրանց անդամ պետությունների, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» Համաձայնագրի պահանջները (ՀԸԳՀ):
08 մայիսի 2023
Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման շրջանակ և պլան
Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման շրջանակն ու պլանը (ԲՍԿՇ/Պ) պատրաստվել է Հայաստանում իրականացվող Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» (5684) վերակազմավորման առաջարկի համար:
04 մայիսի 2023
ՀՀ ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում և ջրային ոլորտի հարմարվողականության գործողությունների ծախսարդյունավետության վերլուծություն
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվել է Հայաստանի ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում և ջրային ոլորտի հարմարվողականության գործողությունների ծախսարդյունավետության վերլուծությունը, որը ներառում է «Ջրային ռեսուրսների ոլորտում առաջարկ-պահանջարկի վերլուծություն և կանխատեսումներ», «Ջրային ռեսուրսների ոլորտի վրա կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում», ինչպես նաև «Հարմարվողականության միջոցառումների և ռազմավարությունների ծախս-օգուտ վերլուծություն» հետազոտությունները:
Հետազոտության նպատակն է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի համատիրությունների ղեկավարների հետ խորացված հարցազրույցների իրականացման միջոցով վերհանել շենքերի կառավարման, շահագործման և պահպանման արդի խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, քննարկել վերհանված խնդիրները բնագավառի մասնագետների հետ և ներկայացնել հաշվետվություն արձանագրված արդյունքների վերաբերյալ:
11 ապրիլի 2023
ՀՀ կանաչ տնկարկների բարելավման և օպտիմալացման խնդիրները՝ կլիմայի փոփոխության համատեքստում
Կլիմայի փոփոխության պատճառով ոչ միայն բարձրանում է մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը, այլև նվազում է տեղումերի քանակը, փոփոխվում է դրանց տեղաբաշխումը տարվա ընթացքում, փոխվում է դրանց բնույթն ու ինտենսիվությունը, ավելանում են եղանակային ծայրահեղ դրսևորումերը և կլիմայական գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակները, ինչը էական բացասական ազդեցություն է ունենում բնական էկոհամակարգերի, տնտեսության և մարդու առողջության վրա։
04 ապրիլի 2023
«Հայաստանի 2021-2030 թթ․Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.